211652_close_icon
views-count1159 դիտում article-date 20:46 21-05-2024

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկ-մասնագետը, մայիսի 21-ին հերթական այցն են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայան՝ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին տեսակցելու և նրա առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:

Լեո Նիկոլյանի առողջական վիճակին վերաբերելի հարցերը ՄԻՊ ներկայացուցիչները քննարկել են օդանավակայանի բժշկական ծառայության ներկայացուցչի հետ:

Լ. Նիկոլյանը ֆրանսահայ լրագրող է, ով «Զվարթնոց» օդանավակայանում շուրջ 1 ամիս է հացադուլ է հայտարարել ու նրա մուտքը Հայաստան արգելված է:

Նմանատիպ նյութեր