211652_close_icon
views-count1234 դիտում article-date 20:38 19-05-2024

Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել՝ ժամանակ ու ձև գտեք՝ հանդիպենք․ Բագրատ Սրբազան

Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել՝ ժամանակ ու ձև գտեք՝ հանդիպենք։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել է Բագրատ Սրբազանը։

«Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել՝ ժամանակ գտեք, ձև գտեք՝ ձեզ հետ փորձել են կապի դուրս գալ, չի ստացվել։

Այս մեթոդին եմ դիմում, կուզեք ձևը գտեք հանդիպեք։ Քանի որ մենք հռչակել ենք, որ եռագույնը հաղթել է սև ու սպիտակին, և սև ու սպիտակը վերջին «խռխռոցներն» է անում և այդ սև ու սպիտակը ձեզանից է եկել, սիրելի Հայկ Մարության,  առանց վիրավորանքի եմ ասում։ Տղաները փորձել են գտնել՝ հրավիրել, արձագանք չի եղել»,-ասաց նա։    

Բագրատ Սրբազանը նաեւ հայտարարել է, որ երեքշաբթի օրը կհանդիպի հասարակական գործիչների հետ` 13: 00-ին:

Նմանատիպ նյութեր