1249 դիտում
14:53 19-05-2024
Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ
Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որի համաձայն նախատեսվում է 2024թ. օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ։
Կառավարության որոշման նախագծում ասվում է․
«Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ և «Պաշտպանության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ:
Գաղտնի:
Սահմանել, որ՝
1) վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով.
2) հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով:
Գաղտնի:
Վարժական հավաքների ապահովման համար, 2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 20 միավոր ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոց (բազմաշերեփ էքսկավատորներ (խրամատափորներ))՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքների անցկացումը պլանավորված է ՀՀ կառավարության 2023 թվականի համապատասխան որոշմամբ, դրանց նպատակն է պահեստազորում ունենալ առավել պատրաստված պահեստազորայիններ, վարժական հավաքներին ներգրավելու միջոցով բարձրացնել պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակը, այդ թվում նաև՝ մարտական հերթապահության կրման պատրաստվածության աստիճանը: Բացի այդ, վարժական հավաքների ապահովման, այդ թվում նաև՝ ձևավորված առաջնագծում ինժեներական աշխատանքների կատարման նպատակով, անհրաժեշտություն է առաջացել ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավել համապատասխան տեսակի և քանակի տրանսպորտային միջոցներ: Վարժական հավաքների անցկացման գործընթացն իրականացվելու է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 59-րդ և «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածների, ՀՀ կառավարության 22.07.2010թ. N 998-Ն և 18.10.2018թ. N 1174-Ն որոշումների համաձայն:

Նմանատիպ նյութեր
24727 դիտում
12:02 11-08-2021
Հայաստանում նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների 3-ամսյա վարժական հավաքներ
9215 դիտում
15:17 28-07-2021
ՊՆ-ն նախատեսում է պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ անցկացնել սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը
1530 դիտում
11:53 28-12-2022
ՊՆ-ն նախատեսում է պահեստազորայինների վարժական նոր հավաքներ անցկացնել
Այս բաժնից
1045 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1018 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
943 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր