211652_close_icon
views-count1150 դիտում article-date 17:56 16-05-2024

Ձախողվելով հոգևոր ասպարեզում՝ Արման Բաբաջանյանն այժմ էլ փորձում է իր տեղն ամեն գնով հարթել քաղաքական դաշտում. Տեր Եսայի

Վերջին օրերին վերստին ակտիվացել է Արման Բաբաջանյանը՝ իրեն հասանելի միջոցներով անհարկի վերագրումներ կատարելով և սին մեղադրանքներ հնչեցնելով Հայոց Եկեղեցու, Ամենայն Հայոց Հայրապետի, եկեղեցականների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեջ ընդգրկված Բագրատ արքեպիսկոպոսի հասցեին։

Այս մասին ֆոյսբուքյան իր էջում գրել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը:

«Իր ցեխարձակումներում Ա․ Բաբաջանյանը որևէ խտիր չի դնում միջոցների միջև, հաճախ ապերախտությամբ մոռացության տալով Եկեղեցու ավանդն իր կյանքում՝ խեղաթյուրում է անգամ սեփական անցյալը։ Մի բանում նա ճիշտ է՝ իրեն շատ լավ, համակողմանիորեն ճանաչում են Եկեղեցում շատերը, անցյալը հայտնի է։

Ձախողվելով հոգևոր ասպարեզում՝ վերջինս այժմ էլ փորձում է իր տեղն ամեն գնով հարթել քաղաքական դաշտում։

Սակայն արդյո՞ք հաճոյախոսությունն ու ամբարտավանությունը, կեղծելն ու զրպարտելը քաղաքական գործչի որակներ են։ Հատկապես իր դեպքում պարկեշտությունն ու բարեկրթությունը խիստ անհրաժեշտ են»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր