211652_close_icon
views-count964 դիտում article-date 22:40 14-05-2024

Նուբար Աֆեյանը պատրաստակամություն է հայտնել իր կապերը ներդնել Հայաստանի հզորացման համար

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր ընդունել է Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանին։ Այդ մասին հայտնել է Հայրապետյանը՝ ֆեյսբուքյան էջում։ 
 
«Ողջունելով անվանի հայրենակցիս` խոսել եմ տնտեսության բոլոր ոլորտներում հայկական սփյուռքի կարևոր դերակատարության մասին՝ ի նպաստ ՀՀ-ի առաջընթացի։ Ներկայացրել եմ ԲՏԱ նախարարության կողմից համակարգվող ոլորտները, իրականացվող ծրագրերն ու ընթացիկ աշխատանքները:
 
Նուբար Աֆեյանն ընդգծել է Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը՝ հատկապես գիտության և գիտահետազոտական ուղղություններով, պատրաստակամություն հայտնել իր կարողություններն ու կապերը ներդնել՝ անշահախնդրորեն աջակցելու հայրենիքի հզորացմանը:
 
Հանդիպմանը խոսել ենք պետություն-մասնավոր արդյունավետ համագործակցության շրջանակներում ներդրումային հիմնադրամ ստեղծելու հայեցակարգի, ՀՀ-ն ներդրումների համար գրավիչ միջավայր դարձնելու անհրաժեշտության, հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին (WCIT) հայտնի գործիչների մասնակցության մասին»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր