1093 դիտում
23:11 13-05-2024
Ես վաղը գնալու եմ ԵՊՀ. հազարից ավել ուսանողներ, դասադուլ արե՛ք. Բագրատ Սրբազան
Լուրեր են շրջանառվում, որ ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը ժողով է արել ԲՈՒՀ-ի դեկանների հետ և հանձնարարել անպայման նշել բոլոր ուսանողների բացակաները: Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը՝ շեշտելով, որ վաղը առավոտյան ժամը ՝ 10:00-ին, գնալու է ԵՊՀ:
«Էլինա Ասրիյանն ասել է, որ բոլոր այն ուսանողներին, ովքեր շատ բացականեր ունեն, պետք է նկատողություն տալ և ամեն գնով դադարեցնել ուսանողների դասադուլը: Ասել է՝ պետք լինի, 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ հավելելով, սակայն որ չի կարող ասել՝ որքանով են հավաստի լուրերը:
«Ես ասում եմ, վաղը հազարից ավել ուսանողներ, դասադուլ արե՛ք: Ես վաղը գնալու եմ համալսարան, և թե՛ Էլինա Ասրիյանին, և թե՛ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին զգուշացնում եմ, սահմանները մի՛ անցեք: Եթե դուք այդքան քաջություն չունեք ճշմարտության մասին խոսելու, համալսարանի ուսանողներն ունեն այդ քաջությունը: Դավիթ Գյուրջինյանին հիշեցնում եմ, լուրեր են պտտվում, որ Դուք հավաքել եք դասախոսներին և սպառնացել, ասել, որ ոչ ոք իրավունք չունի որևէ բանի մասնակցել: Նախորդ օրը դռները փակել էիք, և վերևից նկարում էիք: Հարիր չի ձեզ»,-հավելեց Բագրատ Սրբազանը՝ դիմելով Երևանի պետական և Բրյուսովի անվան պետական համալսարանների ռեկտորներին:

Նմանատիպ նյութեր
1195 դիտում
10:39 10-05-2024
ԵՊՀ-ում դասադուլ է․ ԵՊՀ ուսանողական խորհուրդը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Այս բաժնից
889 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
478 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
733 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը