211652_close_icon
views-count547 դիտում article-date 15:36 09-05-2024

Ահազանգ իրավապահներին՝ Աղթամիր ամրոցի մոտ դամբարաններ են վնասել

Aravot.am-ի տեղեկություններով, ապրիլի 26-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունից Աշտարակի բաժինը ստացել է ԿԳՄՍ նախարարի գրությունը, որի համաձայն՝ Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում հաշվառված Աղթամիր ամրոց հուշարձանի պահպանական գոտուց հյուսիս տարածվող եւ աղբավայրի վերածված հնավայրի տարածքում առկա են հողաքանդումներ:

Ըստ նույն աղբյուրի, վնասվել են որոշ դամբարաններ, տարածքում առկա են հնագիտական գտածոներ: Հանգամանքները պարզվում են: Կազմված փաստաթղթերը ուղարկվել են ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Նմանատիպ նյութեր