211652_close_icon
views-count709 դիտում article-date 14:21 09-05-2024

Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Երևան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հասավ  Երևան։

Հայաստանի և Ադրբեջանի միջև Տավուշում սկսված սահմանազատման և սահմանագծմանը անհամաձայնություն հայտնած տավուշցիները նախ փակել էին միջպետական ճանապարհը, ապա որոշում կայացվեց երթով շարժվել դեպի Երևան։

Երթը առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Այսօր`մայիսի 9-ին, ժամը 16-ին երթի մասնակիցները հավաքվելու են Հանրապետության հրապարակում։

Նմանատիպ նյութեր