11485 դիտում
19:54 04-05-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել «Կերամա Մարացի» առևտրի սրահի դիմաց կայանված «Hyundai Elantra»-ում. օպերատիվ են գործել հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Անհաղթ փողոցում՝ «Կերամա Մարացի» խանութ սրահի մոտ կայանված ավտոմեքենայից ծուխ է նկատվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գոռ Հախնազարյանն ու Սերոբ Չրաղյանը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի բնակիչ 34-ամյա Ռուզաննա Ծառուկյանին պատկանող «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայում:
Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ և ջերմահարվել է դիմային հատվածը:
Բարեբախտաբար տուժածներ չկան:
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2179 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)