211652_close_icon
views-count1126 դիտում article-date 22:56 03-05-2024

Լևոն Քոչարյանի օգնականի` Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք․ փաստաբան

Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք։

Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Դավիթ Լևոնյանը տեսանյութերը տարածելիս, այն չի տարածել՝ «civic.am» լրատվամիջոցի անունից, այլ տարածել է այն իր սեփական անունից, սեփական էջից, ընդ որում անձամբ որակելով այն որպես՝ «իր գործենություն, իր յութուբյան էջում»։

Միգուցե առաջին հայացքից տպավորություն ստեղծվի այն մասին, որ անկախ այն հանգամանքից, որ Դավիթ Լևոնյանը տեսանյութերը տարածելիս չի ներկայացրել այն որպես՝ «civic.am» լրատվամիջոցով լրագրողական գործունեություն, ուստի միայն այն, որ վերջինս հանդիսանում է՝ լրագրող արդեն իսկ բավարար է որպեսզի նրա կողմից թեկուզև որպես անհատ տարածած տեսանյութը դիտարկվի որպես լրագրողական գործունեություն, ապա հարկ է այս առումով նշել, որ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետից բխում է, որ լրագրող է հանդիսանում լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ, նրա հետ կնքած աշխատանքային կամ այլ պայմանագրի հիման վրա տեղեկատվություն փնտրող, հավաքող, ստացող, պատրաստող, խմբագրող:

Իսկ սույն դեպքում գործում առկա նյութերից փաստվում է, որ Դավիթ Լևոնյանը հանդիսանում է բացառապես՝ «civic.am» լրատվական գործունեություն իրականացնող ներկայացուցիչ, սակայն նույն գործի նյութերում առկա չէ մի այնպիսի փաստական տվյալ, որը կփաստեր այն մասին, որ Դավիթ Լևոնյանը բացի հիշյալ լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ հանդիսանալուց, հանդիսանում է նաև որպես լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, ով տվյալ պարագայում առանձին կարգով ևս պետք է ունենա անհատական գրանցում։

Նույնիսկ, եթե պատկերացնենք, որ անհատ լրագրողը պարտադիր չէ, որ ունենա առանձին անհատական գրանցում և նրա յուրաքանչյուր ֆորմատով արտահայտված կարծիքն ու մեկնաբանությունն որևէ հարցի շուջ միևնույնէ պետք է դիտարկել որպես լրագրողական գործունեություն, ապա նման դեպքերում կառաջանա ոչ իրավաչափ մի այնպիսի իրավիճակ, երբ ֆորմալ իմաստով լրագրողի կարգավիճակ ունեցող անձը յուրաքանչյուր դեպքում կարտահայտի սեփական կարծիքը և եզրահանգումները որևէ թեմայի շուրջ, ապա կարող է հեշտությամբ թաքնվել իր կարգավիճակից բխող պաշտպանության տակ, ինչն անթույլատրելի է, և կարող է հանգեցնել լրագրողի կարգավիճակից բխող իրավունքների պաշտպանության երաշխիքից օգտվելու չարաշահման դրսևորմանը։

Բացի այդ, նման իրավիճակները կարող են առաջացնել լուրջ խնդիրներ անձի ազատ խոսքի և լրագրողի կարգավիճակ ունեցող անձի լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի տարանջատման միջև»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր