211652_close_icon
views-count835 դիտում article-date 13:13 21-04-2024

Ֆրանսիայի Սենատի՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությունը Գորիսում է

Մեկնարկել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա֊Հայաստան բարեկամության խմբի նախագահ սենատոր Ժիլբեր֊Լյուք դը Վինազի գլխավորած պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը․

«Այսօր առավոտյան Գորիսում հարգանքի տուրք մատուցեցինք Միսակ Մանուշյանին`ծաղիկներ խոնարելով նրա հիշատակին նվիրված հուշակոթողին։

Այնուհետև աշխատանքային հանդիպում ունեցանք Գորիսի համայնքապետարանում, որից հետո փոքր շրջայց կատարեցինք Գորիսում»,- նշել է նա։ 

Նմանատիպ նյութեր