211652_close_icon
views-count41556 դիտում article-date 17:21 20-04-2024

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. «Mitsubishi Outlander»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում. ընտանիքի 3 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ ապրիլի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում Երևան բնակիչ 24-ամյա Հովհաննես Ս.-ն իր վարած «Mitsubishi Outlander» մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Արտանիշ ավտոճանապարհի 25 կմ հատվածում՝ դեպի Շորժա ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին ու հողաթմբերին ու հայտնվել ձորակում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հովհաննես Ս.-ն և նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 43-ամյա Զ. Ա.-ն և 21-ամյա Կ. Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի և վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Միշա Հակոբյանն ու կրտսեր պարեկ Արթուր Դանիելյանը։

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Ճամբարակի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Ճամբարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորներն ընտանիքի անդամներ են։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր