211652_close_icon
views-count35227 դիտում article-date 11:37 19-04-2024

Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին. ժամանել է Արաբկիրի ոստիկանապետը. պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում տեղեկություն է ստացվել, որ Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՊԾ Երևան  քաղաքի գնի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Սեյրան Ալեքսանյանն ու կրտսեր պարեկ Ռոբերտ Իսկանդարյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը:

Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:  

Ոստիկաններն ու քննիչները շենքի դալանի մոտ հայտնաբերել են Երևանի բնակիչ 63-ամյա Արթուր Մ.-ի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել:

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր