211652_close_icon
views-count946 դիտում article-date 20:23 17-04-2024

Դու քեզ, անունդ, երեխեքիդ հոգեկան վիճակը, ընտանիքիդ հանդարտությունը, ծնողներիդ բարի հիշատակը պետք է զnhաբերես հանուն հայրենիքիդ․ Նիկոլ Փաշինյան

Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո հայրենիքի, հանուն քո երկրի:

Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչների հետ հանդիպման ժամանակ, գրում է tert.am-ը։

«Քո հարգանքն էլ զոհաբերես, անունդ էլ զոհաբերես, երեխեքիդ հոգեկան վիճակն էլ զոհաբերես, ընտանիքիդ հանդարտությունն էլ զոհաբերես, ծնողներիդ բարի հիշատակն էլ զոհաբերես, պապիդ բարի հիշատակն էլ զոհաբերես: Բայց պետք է իմանաս՝ ինչի համար ես դա անում: Ես գիտեմ, թե ինչի համար եմ անում: Ես անում եմ այ, որ այ այս Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ պետություն»,- ասել է վարչապետը՝ ցուցադրելով Հայաստանի մակետը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը այցելել է Տավուշի մարզ:

Նմանատիպ նյութեր