211652_close_icon
views-count871 դիտում article-date 17:24 17-04-2024

Խստագույնս պատժել քաղաքացուն խոշտանգածներին և դա թույլ տված ոստիկաններին. «Որդիների կանչ»-ը խստորեն դատապարտում է պետությունը բանդայի վերածելու փորձերը

Իշխող քաղաքական ուժի վախերն իշխանությունից զրկվելու մասով այն աստիճան են ուժգնացել, որ հասարակության ավելի լայն մասսաների կողմից  նույն ուժի իրական և օրեկան նոր նպատակների բացահայտումը և գահավիժող վարկանիշը այլ այլընտրանք չի թողել, քան ամբողջ պետական ապարատը վերածել մի կետից կառավարվող կազմակերպված բանդայի։

Երեկ ընդդիմադիր քաղակտիվիստ Սամվել Վարդանյանի նկատմամբ քաղաքական իշխանության հաշվեհարդարի բնույթն ու ոճը հիշեցնում է Ադրբեջանի ազգային հերոս ռամիլ սաֆարովի 20 տարվա վաղեմության ոճրագործությունը։ «Որդիների կանչ» ՀԿ-ն խստորեն դատապարտում է պետությունը բանդայի վերածելու փորձերը և պահանջում՝  խստագույնս պատժել ոստիկանների վերահսկողության և պաշտպանության ներքո գտնվելու ընթացքում  ՀՀ քաղաքացուն խոշտանգած ստահակներին, ինչպես և այդ խոշտանգումը թույլ տված ոստիկաններին։

«Որդիների կանչ» ՀԿ

Նմանատիպ նյութեր