865 դիտում
12:53 16-04-2024
«Տիմոշա» ՍՊԸ-ի արտադրության հալվաներում ու կոզինախներում հայտնաբերվել է «Կադմիում», իրացումն արգելվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Մեգա Ֆուդ» ՍՊԸ-ում իրականացրած վերահսկողության ընթացքում նմուշառում են կատարել «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաների մի քանի տեսակներից (ООО «Тимоша», Россuя, Ростовская обласmь)`
Արդյունքում պարզվել է, որ նշված ապրանքնատեսակները «Կադմիում» ցուցանիշով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:
Տեսչական մարմնի կողմից տրվել է «Արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին» կարգադրագիր։
Հաշվի առնելով հանրային շահը, ինչպես նաև նկատի ունենալով, որ նշված ապրանքատեսակները ներմուծողի՝ «Մեգա Ֆուդ» ՍՊԸ-ի, կողմից մատակարարվել են այլ տնտեսավարող սուբյեկտների և ետկանչի համար կպահանջվի որոշակի ժամանակ՝ հորդորում ենք սպառողներին չգնել նշված վտանգավոր սննդամթերքը և, դրանցից որևէ մեկը որևէ խանութում նկատելու դեպքում, տեղեկացնել Տեսչական մարմնի թեժ գծի 118 անվճար հեռախոսահամարով, կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ ՍԱՏՄ ֆեյսբուքյան էջին:
Նշենք նաև, որ հիշատակված արտադրատեսակների վտանգավորության վերաբերյալ գրություն է ստացվել նաև Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարությունից:
- «Հալվա արևածաղկի» 250գր, արտադրված՝ 20․02․2024թ, պիտանի է մինչև 20․10․2024թ,
- «Հալվա արևածաղկի չամիչով» 250 գր, արտադրված՝ 17․01․2024թ պիտանի է մինչև 17․09․2024թ,
- «Հալվա արևածաղկի գետնանուշով» 250գր, արտադրված՝ 23․02․2024թ․ պիտանի է մինչև 23․10․2024թ,
- «Կոզինախ արևածաղկի ֆրուկտոզայով» 110 գր, արտադրված՝ 28․01․2024թ, պիտանի է մինչև 28․06․2024թ,
- «Հալվա արևածաղկի» 250 գր, արտադրված՝ 25․02․2024թ․ պիտանի է մինչև 25․10․2024թ,
- «Կոզինախ արևածաղկի» 150 գր, արտադրված՝ 25․02․2024թ․ պիտանի է մինչև 25․08․2024թ,
- «Հալվա արևածաղկի օդային» 200 գր, արտադրված՝ 15․02․2024թ․ պիտանի է մինչև 15․10․2024թ:
Արդյունքում պարզվել է, որ նշված ապրանքնատեսակները «Կադմիում» ցուցանիշով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:
Տեսչական մարմնի կողմից տրվել է «Արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին» կարգադրագիր։
Հաշվի առնելով հանրային շահը, ինչպես նաև նկատի ունենալով, որ նշված ապրանքատեսակները ներմուծողի՝ «Մեգա Ֆուդ» ՍՊԸ-ի, կողմից մատակարարվել են այլ տնտեսավարող սուբյեկտների և ետկանչի համար կպահանջվի որոշակի ժամանակ՝ հորդորում ենք սպառողներին չգնել նշված վտանգավոր սննդամթերքը և, դրանցից որևէ մեկը որևէ խանութում նկատելու դեպքում, տեղեկացնել Տեսչական մարմնի թեժ գծի 118 անվճար հեռախոսահամարով, կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ ՍԱՏՄ ֆեյսբուքյան էջին:
Նշենք նաև, որ հիշատակված արտադրատեսակների վտանգավորության վերաբերյալ գրություն է ստացվել նաև Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարությունից:
Նմանատիպ նյութեր
12903 դիտում
14:25 27-06-2017
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի. Ա. Բաբլոյանի ելույթը՝ Եվրասիական երկրորդ հանդիպմանը
Այս բաժնից
889 դիտում
19:39 26-12-2024
2025թ.-ին աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ կբարձրանա․ քաղաքապետ
616 դիտում
19:12 26-12-2024
Շիրակի մարզպետը հյուրընկալել է աշխատանքային այցով մարզում գտնվող Անահիտ Մանասյանին
823 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով