211652_close_icon
views-count34212 դիտում article-date 12:01 16-04-2024

Ողբերգական դեպք՝ Երևանում. Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին. «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալաթիայի գյուղատնտեսական շուկայի 2-րդ տաղավարում դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:  

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գւոմարտակի հրամանատարի տեղակաալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ:  

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Վահագն Միրզոյանն ու կրտսեր պարեկ Սերյոժա Ղազարյանը:

Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղի ժամանել է քննական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:  

Ոստիկաններն ու քննիչները նշված տաղավարում հայտնաբերել են տղամարդու դի:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ըստ նախնական տեղեկությունների, տղամարդը, ում ինքնությունը պարզվում է, հանկարծամահ է եղել:

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր