1438 դիտում
18:05 13-04-2024
Մեր պայքարը ճշմարտության համար է, որը որոշ մարդկանց ուղեղում արժեք չունի. Բագրատ Սրբազանը՝ Ոսկեպարում ակցիայի մասնակիցներին
Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում ակցիա է` ի պաշտպանություն Տավուշի մարզի այն տարածքների, որոնք ՀՀ իշխանությունը պատրաստվում է հանձնել Ադրբեջանին։
«Յուրաքանչյուր մարդ զոհված զինծառայողների մայրերի, հայրերի ձեռքերին պետք է խոնարհվի: Եթե մենք նրանց չգնահատենք, ուրիշ ոչինչ արժեք չի ունենա: Այս հայահավաք հանրահավաքն ուղղակի հանդիպում է»,- հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Այս շարժումն, ի վերջո, իր նպատակին ծառայելու է, որի վերջին հանգրվանը ոչ վերացական, այլ շատ շոշափելի հաղթանակն է: Մեր նշանաբանն է՝ պատիվ և հայրենիք, մեր շարժումն է՝ հանուն հայրենիքի, հանուն Աստծո, հանուն արդարության ու ճշմարտության, առանց որոնց չկա խաղաղություն և առանց որոնց ոչ մի արժեք նշանակություն չունի մեր կյանքում:
Մեր պայքարը ճշմարտության համար է, որը որոշ մարդկանց ուղեղում արժեք չունի: Բայց դա մեր արժեքն է, ուրիշ շեղվելու տեղ չունենք: Մենք կա՛մ ստի հետ ենք, կա՛մ ճշմարտության: Մեր պայքարը հոգևոր է: Եթե այդտեղ հաղթեցինք, մեր առջև էլ որևէ արգելք չի կարող, լինել»,-նշեց նա:
Ոսկեպար են ժամանել ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը, ԱԺ պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Գառնիկ Դանիելյանը, Ասպրամ Կրպեյանը, «Բաբոն տեր է» և «ՀայաՔվե» նախաձեռնությունների անդամներ, մշակույթի գործիչներ, երգիչներ, սովորական քաղաքացիներ։
Հնչում է ազգային երգ ու երաժշտություն։ Հավաքվածները պարում են քոչարի ու յարխուշտա։ Երգում են Արթուր Խաչենցն ու Արսեն Գրիգորյանը` Մրոն։
Նշենք, որ ակցիան կազմակերպել է «Տավուշը հանուն հայրենքի» նախաձեռնությունը` այն համոզմունքով, որ արյունով ազատագրված տարածքները ստորագրությամբ չպիտի հանձնվեն։

Նմանատիպ նյութեր
1108 դիտում
17:36 21-06-2024
Բագրատ Սրբազանը Ոսկեպարում չի գտել ցանկապատը, որը Փաշինյանը ցույց է տվել սյունեցիներին
1432 դիտում
21:07 22-08-2024
Սեպտեմբերին լինելու է ճշմարտության հաղթանակը, այս մարդկանց հեռացումը․ Բագրատ Սրբազան
Այս բաժնից
1210 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1177 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1003 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը