211652_close_icon
views-count1141 դիտում article-date 20:43 12-04-2024

Հայաստանի ներքին անվտանգությունը գտնվում է խայտառակ ցածր մակարդակի վրա․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը անդրադարձել է Մեղրիում զինծառայողների կյանքեր խլած վթարին․

«Մեղրիում տեղի ունեցած զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենայի վթարը խլել է 4 զինծառայողի կյանք, ևս 20 զինծառայող վիրավոր է։

Իհարկե, ոչ մեկ երաշխավորված չէ դժբախտ պատահարներից, սակայն ակնհայտ է, որ Հայաստանի ներքին անվտանգությունը գտնվում է խայտառակ ցածր մակարդակի վրա, ինչի հետևանքով ունենում ենք զոհեր, վիրավորներ։

Ռազմավարական նշանակություն ունեցող աշխատանքների փոխարեն ակադեմիական քաղաքով ու նմանատիպ շոուներով զբաղվող իշխանության համար մարդկային կյանքն ու առողջությունը վաղուց դադարել է արժեք լինել։

Ցավակցում եմ զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել է նա։ 

Նմանատիպ նյութեր