ԲՈւՀ-երը մեծապես կախված են ուսման վարձերից, բուհական համակարգի արմատական վերանայումն այլընտրանք չունի․ Ժաննա Անդրեասյան
2006 թվականից մինչև հիմա մեր բուհական համակարգում ուսանողների թիվը կրճատվել է ավելի քան 32 տոկոսով:
Այս մասին ակադեմիական քաղաքի հատակագծի հայեցակարգը ներկայացնելու քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ սա ստեղծել է մի իրավիճակ երբ մեր ԲՈւՀ-երը մեծապես կախված լինելով ուսման վարձերից որպես ֆինանսավորման հիմնական աղբյուր՝ փորձում են լուծումներ գտնել, որոնք շատ հաճախ լինում են կրթության որակի հաշվին․
«Որովհետև եթե ստիպված ես պահել ուսանողներ ԲՈւՀ-ի գործառնության անհրաժեշտ աղբյուրները ստանալու համար պարզ է՝ որ այստեղ ստիպված ԲՈւՀ-ում պահում ես ուսանողներ, որոնք այլ պայմաններում գուցե չհասնեին ուսման այդ փուլին և այլ պայմաններում գուցե նաև այլ որոշումներ կայացվեի՞ն»,- ասաց նա։
Նախարարը նշեց, որ բուհական համակարգի արմատական վերանայումն այլընտրանք չունի և զուգահեռ կառավարությունը սկսել է գիտական համակարգի շատ էական ֆինանսավորման ավելացում և մի շարք գործիքակազմեր է ներդրել, որով խրախուսում է ավելացնել նաև գիտաշխատողների, հետազոտությամբ զբաղվող մարդկանց թիվը՝ նպաստելով երիտասարդ գիտնականների աճին․
«Սա միայն կառավարության ծրագիրը չի կարող լինել, սա պետք է լինի մեր բոլորի ծրագիրը, որ ունենանք հաջողություն և այն հաջողություն կունենա, որովհետև մենք այստեղ գալիս ենք ակադեմիական քաղաքից։
Առավոտյան առիթ ունեցանք միասին երկաթուղային կայարանից անցնել այն երկաթուղային գծով, որ այսօր էլ գործում է և երկաթուղու միջոցով կիսել անցնել ակադեմիական քաղաքի տարածքը, որը նախատեսված է և որը ցույց է տալիս, որ այն ինչի մասին խոսում ենք դրա ճանապարհներն արդեն կան, մեզ մնում է՝ աշխատել, աշխատել, աշխատել, բայց այդ աշխատըանքի արդյունքը պետք է լինի մեր բոլորիս պատկերացրած բարձրորակ գիտությունն ու կրթությունը»,- եզրափակեց Անդրեասյանը։