53047 դիտում
15:20 12-04-2024
Շիրակի մարզում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված տղամարդը չկարողացավ մոլորեցնել ոստիկաններին. հայտնաբերվել է 17-ամյա տղան, ով եղել մի քանի դանակներով, այդ թվում՝ արյունոտված. ժամանել են մարզի ոստիկանապետն ու ավագ դատախազը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ ապրիլի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արթիկ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը դանակահարված վիճակում «Արթիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկնաության Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Նարեկ Խաչատրյանն ու ոստիկանության Արթիկի բաժնի պետ Հարություն Ադամյանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:
Հիվանադանոցում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են, որտեղ էլ պարզվել է, որ «մարմնի տարբեր հատվածներում արյունահոսող վերքեր և ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչ 46-ամյա Արմենակ Գ.-ն:
Մինչ վիրահատարան կտեղափոխեին վիրավորին, նա բժիշկներին հայտնել է, որ վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով, սակայն ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստանում, որ տեղի է ունեցել դանակահարություն:
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ Արմենակ Գ.-ին դանակով հարվածել և մարմնական վնասվածքները պատճառել է Շիրակի մարզի բնակիչ 17-ամյա Արթուր Վ.-ն:
Ոստիկանները տաք հետքերով Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցում հայտնաբերում են նրան ու առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Արթիկի բաժին:
Արդեն տեղում նրան ենթարկում են անձնական խուզարկության և հայտնաբերում են գաղտնի փականով դանակ, ու շեղբի հատվածում արնանման հետքերով ծալովի դանակ, ու ևս մեկ այլ դանակ:
Նրա մոտ հայտնաբերվում է նաև պոլիէթիլենային տոպրակով փաթաթված դեղնականաչավուն բուսական զանգված և մեկ հատ կանաչ գույնի անհայտ ծագման դեղապատիճ:
Փաստերի ճնշման տակ Արթուր Վ.-ն հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 19:20-ի սահմաններում Արթիկ քաղաքի Շինարարների փողոցի շենքերից մեկում, քանի որ դանակահարվածը իր մորը նեղացրել է, և ինքը վիճաբանել է Արմենակ Գ.-ի հետ, որի ժամանակ էլ ինքը դանակի հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին:
Ոստիկանները պարզել են նաև, թե դանակները Արթիկ քաղաքի որ խանութից է նա գնել:
Իսկ կասկածելի թմրանյութերի հետ կապված Արթուր Վ.-ն հայտնել է, որ այն քաղել է Արթիկ քաղաքի «Գոմեր» կոչվող տարածքում՝ վայրի աճած կանեփի չորացված ցողուններից և պահել է իր մոտ՝ անձամբ ծխելու միջոցով օգտագործելու համար:
Հաշվի առնելով հանցագործության վատանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ Սարգիս Պետրոսյանը, ում հանձնարարությամբ դեպքի առթիվ ՀՀ քննչական կեմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ կատարվում է նախաքննություն:
Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+