211652_close_icon
views-count1627 դիտում article-date 14:54 11-04-2024

Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, Սիմոն Մարտիրոսյանը` 4-րդն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թաիլանդում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության մրցումային վերջին օրը պայքարի մեջ մտան գերծանր քաշային մարզիկները:

Հայաստանի ընտրանու անդամ, Եվրոպայի 2024 թվականի չեմպիոն Վարազդատ Լալայանը հաջորդաբար պոկեց 205 կգ, 210 կգ, բայց չբարձրացրեց 215 կգ: Այս վարժությունում Լալայանը դարձավ փոքր ոսկե մեդալակիր:  Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց 243 կգ, 253 կգ:  Երկամարտի 463 կգ արդյունքով Լալայանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող:

Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 195 կգ, սակայն երկու մոտեցմամբ չֆիքսեց 202 կգ: Պոկում վարժությունում նա միայն 5-րդն է: Հրում վարժությունում Մարտիրոսյանը բարձրացրեց 245 կգ:

Երկամարտի 440 կգ արդյունքով նա 4-րդն է:

Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկությունում արծաթե մեդալ նվաճել էր 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը:

Նմանատիպ նյութեր