211652_close_icon
views-count532 դիտում article-date 18:59 08-04-2024

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեդիայի վարչապետի գրասենյակի Ազգային անվտանգության խորհրդական Հենրիկ Լենդերհոլմի հետ

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեդիայի վարչապետի գրասենյակի Ազգային անվտանգության խորհրդական Հենրիկ Լենդերհոլմի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽՔ-ի գրասենյակից։

Կողմերը քննարկել են Հայաստան-Շվեդիա երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգը:

Զրուցակիցները քննարկել են նաև տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցությունը՝ շեշտելով անվտանգային գործոնը: ԱԽ քարտուղարը խոսել է ՀՀ տնտեսության և անվտանգային ոլորտի բազմազանեցման մասին՝ դիտարկելով Շվեդիան որպես կարևոր գործընկեր:

Նմանատիպ նյութեր