211652_close_icon
views-count1033 դիտում article-date 14:30 07-04-2024

Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով վնասվել է Տեղ գյուղի տներից մեկը․ ՀՀ ՆԳՆ

Ի լրումն ՀՀ ՊՆ հաղորդագրության՝ ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 7-ին, ժամը 00։30-ից 1։00 ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական կողմից փոքր տրամաչափի զինատեսակներից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել է նույն գյուղի տներից մեկի պատուհանը։ Տան բնակիչը վնասվածք չի ստացել։ Կրակոցների պատճառով Տեղ գյուղի բնակիչներին այլ վնասներ չեն հասցվել։

ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով նախատեսված գործողություններ, ինչից հետո փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե:

Նմանատիպ նյութեր