99773 դիտում
09:56 07-04-2024
Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում․ մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող «Iveco»-ն կողաշրջվել է․ վարորդի մարմինը բեռնախցիկից դուրս են բերել փրկարարները․ եթե նա ամրակապված լիներ, հնարավոր է փրկվեր․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ ապրիլի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Արմեն Աբրահամյանը իր վարած «Iveco» մակնիշի հեղուկ գազ տեղափոխող ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի 1-ին ոլորանում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ հրամանատարի տեղակալ Ռ․ Անանյանի գլխավորությամբ։
Բախման հետևանքով ավտոմեքենայի գլանատակառից սկսվել է գազի արտահոսք, իսկ ճանապարհը դարձել է երթևեկության համար միակողմանի։
Հրշեջ-փրկարարները վարորդի մարմինը դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել դիատարին։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, դասակի հրամանատար Արմինե Ալիխանյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանը, ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Գուրգեն Խաչատրյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վլադ Բազունցը:
Վթարի մասին ոստիկանության Դիլիջանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Արամ Հարությունյանի, Դիլիջանի քննչական բաժնի պետ Արգամ Ռաֆայելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Պարեկները սահմանազատել են տարածքը, հրշեջ-փրկարարներն են էլ կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան պետք է տեղափոխվի ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդի մարմինը փրկարարները դուրս են բերել ուղևորի նստատեղից, իսկ եթե նա ամրակապված լիներ, հետևաբար չէր հայտնվի ուղևորի նստատեղին ու հնարավոր է՝ վթարը ողբերգական ավարտ չունենար։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հիմնական պատճառներից մեկը համարվում է այն, որ հնարավոր է՝ ավտոմեքենան վարելիս վարորդի ինքնազգացողությունը վատացել է և նա սրտի կաթված է ստացել։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 166+
166+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15514 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35753 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց