211652_close_icon
views-count493 դիտում article-date 13:57 06-04-2024

ԱՄՆ-ն ու Իսրայելը զինված ուժերը բարձր պատրաստվածության վիճակի են բերել՝ Իրանի հնարավոր հարձակման ֆոնին

ԱՄՆ-ն ու Իսրայելը իրենց զինված ուժերը բարձր պատրաստվածության վիճակի են բերել Իրանի կողմից հնարավոր հարձակման մասին հաղորդագրությունների ֆոնին: Այդ մասին գրել է The New Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Նշվում է, որ իրանցի երկու պաշտոնատար անձի խոսքով՝ մարտական բարձր պատրաստականության վիճակի են բերվել նաև Իրանի զինված ուժերը:

Ավելի վաղ CBS News հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրանը նախատեսում է առաջիկա օրերին զանգվածային հարձակում իրականացնել Իսրայելի վրա՝ ի պատասխան Սիրիայում Իսլամական Հանրապետության հյուպատոսության ռմբակոծությանը:

Նմանատիպ նյութեր