904 դիտում
21:21 02-04-2024
Ավագ դասարանների աշակերտները հրավիրվում են մասնակցելու ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխությանը
Մեկնարկում է 2024թ. տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ամենամյա կրթական պարգևների 18-րդ մրցանակաբաշխությունը ՀՀ ավագ և միջնակարգ դպրոցների 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանի աշակերտների համար։
Մրցանակաբաշխությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Մրցույթի հիմնական նպատակը ՏՏ բնագավառում լավագույն աշակերտներին ճանաչելն ու խրախուսելն է։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Մրցանակաբաշխությունը կանցկացվի երկու փուլով. առաջին փուլում առցանց թեստային համակարգի միջոցով կորոշվեն եզրափակչի մասնակիցները, եզրափակիչ փուլում մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամների հետ բանավոր հարցազրույցի արդյունքում կորոշվեն հաղթողները։
«Առաջին փուլը կանցկացվի մայիսի 22-ին՝ ժամը 16:00-ին։ Մասնակցության համար https://shorturl.at/mTX37 հղմամբ նախ կիրականացվի մասնակցի գրանցումը (անուն, ազգանուն, դպրոց և այլն), որին անմիջապես կհաջորդի թեստային հարցումը։ Թեստային հարցման ընթացքում կտրվի 50 հարց, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 2 միավոր։
Գրանցման և թեստավորման համար տրամադրվում է 1 ժամ 30 րոպե։ 45-ից ավելի միավոր հավաքած աշակերտները կդառնան եզրափակչի մասնակից, ինչի վերաբերյալ թեստավորման համակարգի կողմից կստանան լրացուցիչ տեղեկատվություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ հաղթողները կստանան խորհրդանշական նվերներ, վկայական և դրամական պարգև:

Նմանատիպ նյութեր
2224 դիտում
22:15 09-10-2024
Վարչապետը ներկա է գտնվել ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների հանձնման արարողությանը
8450 դիտում
16:28 17-02-2023
Թիվ 119 ավագ դպրոցի 11-1 և 11-6 դասարանների աշակերտները հյուրընկալեցին թեքեյանագետ Վարդուհի Դավթյանին
Այս բաժնից
562 դիտում
17:34 21-01-2025
Այսօր Բաքվի բանտում դատում, ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը. Սեյրան Օհանյան
907 դիտում
15:50 21-01-2025
Մետրոյի արդիականացման և նոր կայարանների ծրագրերին առնչվող ևս մեկ հանդիպում է տեղի ունեցել