211652_close_icon
views-count23549 դիտում article-date 21:37 30-03-2024

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի շնորհավորանքը Սուրբ Հարության տոնի առթիվ

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի շնորհավորանքը Սուրբ Հարության տոնի առթիվ

«Սիրելի' հայրենակիցներ,
Ի սրտե շնորհավորում եմ Քրիստոսի հրաշափառ հարության տոնի առթիվ։ Քրիստոնյաներիս համար Սուրբ Զատիկը ուրախության և հույսի, բարության և արդարության հաղթանակի խորհրդանիշն է: Այն միավորում է մարդկանց, ոգեշնչում է բարին գործելուն։

Սուրբ Զատիկը վերահաստատում է քրիստոնեական դարավոր արժեքների անքակտելիությունը, օգնում է մեզ վերագտնել հավատը բարու և ճշմարտության հաղթանակի անխուսափելիության նկատմամբ։

Առաջին քրիստոնյա ազգի համար քրիստոնեական արժեքները՝ հավատքն ու հայրենասիրությունը, քաջություն ու խոնարհությունը, ողորմությունն ու տքնաջան աշխատանքը, եղել են հենարան ամենադժվար փորձությունների ժամանակ և օգնել են հարատևել: Քրիստոնեական այս բարձր արժեքներն են դրված մեր մշակույթի հիմքում։

Զատկական ավանդույթները ջերմացնում են մեզ, մեր սրտերը լցնում են Աստծո լույսով։ Այս տոնը սովորեցնում է մեզ զսպվածություն, սեր ու կարեկցանք Աստծո բոլոր արարածի հանդեպ։

Թող Հարության տոնը խաղաղություն բերի մեր երկրին, մեր ընտանիքներին, ամենքիս
Քրիստոս հարյավ ի մեռելոց.
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»։

Նմանատիպ նյութեր