1141 դիտում
08:22 30-03-2024
Փաշինյանը և նրա իշխանությունը փորձում են երկարաձգել սեփական կառավարման ժամանակահատվածը. կառավարության աշխատակազմը 16 մլն 755 հազար դրամի պայմանագիր է կնքել՝ վարկանիշային հետազոտության համար․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«ՀՀ վարչապետի աշխատակազմը 16 մլն 755 հազար դրամի պայմանագիր է կնքել «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ՍՊԸ-ի հետ՝ հանրության շրջանում պետության եւ պետականության վերաբերյալ ընկալումների մասին հետազոտության համար։
Պայմանագրի նկարագրության հատվածից հասկանում ենք, որ հետազոտությունն արվում է ՀՀ քաղաքացիների՝ պետության վերաբերյալ ընկալումների, դիրքորոշումների վերլուծության, ռիսկերի գնահատման եւ կառավարման համար։ Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարմանը մնացել է 730 օր՝ գրեթե 2 տարի, եւ վարչապետին անհանգստացնում է սեփական աթոռից հեռանալու հանգամանքը։
Բանն այն է, որ նա տեղյակ է իր ընկած եւ հողին հավասարվող ռեյտինգի մասին, եւ եթե անգամ որոշակի ձայներ հավաքի, միեւնույնն է, չի կառավարելու։ Նրա աշխատանքի եւ անձի հանդեպ անվստահությունը հատել է թույլատրելի սահմանը։
Փաշինյանը եւ նրա իշխանությունը փորձում են երկարաձգել սեփական կառավարման ժամանակահատվածը, ինչը, «ցավոք», դժվար թե ստացվի։
Հենց այս կասկածն է նրան ստիպել, որ սեփական անձի մասին հետազոտություն իրականացվի, որին պետք է մասնակցի 1200 քաղաքացի, իսկ հարցման վերջնաժամկետը նշանակված է մինչեւ 2024 թվականի հունիս։
Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին խոսակցություններ էին շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է Հայաստանը տանել դեպի նոր խորհրդարանական ընտրություններ, սակայն վախը, որ չի արժանանա հանրության քվեին, նրան հետ պահեց այդ քայլից»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1471 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1123 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»