820 դիտում
14:41 29-03-2024
Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան
Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է:
Այս մասին Հայաստանի սահմանային անվտանգության մարտահրավերները թեմայով քննարկմանը ասել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։
«Երբեք չի կարելի առանձնացնել անվտանգությունը մարդուց, մեր դիրքերը, պահանջները, մեր հիմնավորումներն ուժեղանում են, երբ փաստերով ենք գործում, այլ ոչ թե մեխանիկորեն ենք աշխատում, ասելով՝ այս տարածք, 1970 թ.-ի քարտեզ, 75թ.-ի քարտեզ:
Իրական սահմանների որոշման գործընթացը չի կարող ընթանալ միայն այդպիսի քարտեզներով, պետք է լինեն անտառային, ջրային, քարտեզներ, գեոդեզիական, կադաստրային քարտեզներ»,-ասաց Թաթոյանը։
Ըստ նրա՝ նաև միջազգային բացարձակ պահանջ է՝ սահմանային որոշման ցանկացած գործընթաց, եթե բերում է մարդկանց բնականոն կյանքի խաթարմանը, անվտանգության խաթարմանը, այդ գորընթացը որևէ ուժ չունի։
«Սրանք և՛ ԵԱՀԿ-ի ,և՛ ՄԱԿ-ի, և՛ բոլոր միջազգային կառույցների կողմից ընդունված կարևոր պայմաններ են»,-ասել է նա։

Նմանատիպ նյութեր
27595 դիտում
17:50 07-03-2021
Հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում սահմանների որոշման ոչ մի գործընթաց չկա և չի նախատեսվում. Մարզպետարան
1659 դիտում
15:39 29-03-2021
Հայաստանի բնակչության բնականոն կյանքի ու խաղաղության հաշվին միակողմանի որևէ գործընթաց զարգանալ չի կարող. ՄԻՊ
Այս բաժնից
1267 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4732 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած