211652_close_icon
views-count430 դիտում article-date 13:19 27-03-2024

Մեր քաղաքում մշակութային կյանքը շարունակաբար աշխուժանալու է թե՛ որակական, թե՛ քանակական առումով․ Ավինյանի ուղերձը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ, որում ասված է․

«Սիրելի՛ երևանցիներ, թատերաշխարհի սիրելի՛ ներկայացուցիչներ,

ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ:

Երևանցիներն ու մեր քաղաքի հյուրերը, նշանավոր դերասաններն ու բեմադրիչները, հանդերձապահներն ու տեխնիկական մասի պատասխանատուներն իրենց ներկայությամբ և հոգատարությամբ շենք-շինություններն են ապրեցնում՝ արժանացնելով դրանք թատրոն կոչվելու պատվին:

Վստահեցնում եմ՝ մեր քաղաքում մշակութային, այդ թվում՝ թատերական կյանքը շարունակաբար աշխուժանալու է թե՛ որակական, թե՛ քանակական առումով: Միայն այս ճանապարհով է հնարավոր Երևանը դասել աշխարհի առաջավոր մշակութային քաղաքների շարքին, ինչն էլ մեր միասնական նպատակն է»:

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 27-ին աշխարհը տոնում է Թատրոնի միջազգային օրը։ Այս տոնն առաջին անգամ նշվել է Ֆրանսիայում, ինչից հետո այն նշելու ավանդույթը տարածվել է ամբողջ աշխարհում: Այն տոնելու գաղափարը հաստատվել է Թատրոնի միջազգային ինստիտուտի որոշմամբ:

Նմանատիպ նյութեր