2089 դիտում
16:38 25-03-2024
Հայաստանի մայրուղիներում նոր և ժամանակակից տեսախցիկներ կտեղադրվեն. ՆԳ նախարար
Հայաստանում նախատեսվում է էլեկտրոնային տեսալուսանկարահանող նոր տեսախցիկներով հագեցած համակարգ ներդնել։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարար, գեներալ–մայոր Վահե Ղազարյանը` անդրադառնալով ՃՏՊ-ների խնդրին։
«Մենք հիմա հետաքրքիր ծրագիր ունենք, պատրաստվում ենք էլեկտրոնային տեսալուսանկարահանող համակարգ ներդնել և մեծ աշխատանքներ ենք տանում։ Մրցույթ ենք հայտարարել։ Եթե ամեն ինչ բարեհաջող անցնի, մենք բոլոր մայրուղիներում կտեղադրենք նոր ու ժամանակակից տեսախցիկներ, որոնք ցույց կտան կմ/ժ–ում արագությունը, մարդը ստիպված կլինի արագությունն իջեցնել։
Մենք ուսումնասիրել ենք բազմաթիվ երկրների փորձը, ու եվրոպական շատ երկրներում այս համակարգը ներդրված է»,– ասաց Ղազարյանը։
Նա նշեց, որ ծրագրում են թարմացնել նաև Երևանի խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները, քաղաքի մուտքերին և ելքերին էլ կտեղադրվեն։
Նախարարը շեշտեց, որ Հայաստանի ճանապարհներին տրանսպորտային պատահարների առումով 2024 թվականին 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ դրական դինամիկա է արձանագրվել։
ՃՏՊ–ները նվազել են 54-ով, մահվան ելքով վթարները` 6-ով, իսկ տուժածների թիվը պակասել է 110-ով։ Այս թիվը բավականին լավ է վերջին 10 տարվա կտրվածքով։

Նմանատիպ նյութեր
2393 դիտում
14:56 25-07-2014
Հուլիսի 28-ից երթևեկության վերահսկողության և իրավախախտումների արձանագրման նոր տեսախցիկներ կտեղադրվեն Երևանում
784 դիտում
11:52 01-04-2024
Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրվեն
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան