211652_close_icon
views-count745 դիտում article-date 18:13 21-03-2024

Վաչե Տերտերյանը հանդիպել է «Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի» նախագահի հետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է «Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի» (AMRF) նախագահ Բռունո Բեթնոյի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Վաչե Տերտերյանը խոսել է հայ-ֆրանսիական բարեկամական լավ հարաբերություններից, հայ և ֆրանսիական համայնքերի միջև առկա ամուր կապերից և նշել, որ այս հանդիպումն ավելի կամրապնդի այդ հարաբերությունները և կապերը:

Ֆրանսիական գյուղական համայնքների ասոցիացիայի նախագահը ներկայացրել է Ֆրանսիայում իրենց փորձը՝ համայնքների իրար հետ արդյունավետ համագործակցության հետ կապված, խոսել է համայնքերում առկա առաջնային խնդիրներից, դրանց լուծումների ուղղությամբ տարվող աշխատանքներից:

Բռունո Բենթոն իր խոսքում անդրադարձել է համայնք-ուսումնական հաստատություն կապի կարևորությանը, ինչպես նաև համայնքներում առաջանահերթություն համարավող ճանապարհաշինության, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում տարվող աշխատանքներին:

Ֆրանսիական կողմը մանրամասնել է նաև Տավուշի մարզում առաջիկայում ստեղծվելիք պանրագործության դպրոցի մասին։
Նախարարի տեղակալը ողջունելով ֆրանսիական կողմի նախաձեռնությունները՝ ևս մեկ անգամ կարևորել է երկու երկրների համայնքների միջև առկա փորձի փոխանակումը և նշել դրա շարունակականության ապահովումը։

Հանդիպման ավարտին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և «Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիան» գործնական համագործակցության, գյուղատնտեսության, կրթության, տուրիզմի, սոցիալական ապահովության, համայնքային ենթակառուցվածքների, հումանիտար և այլ ոլորտներում երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու համար կնքել են մտադրությունների մասին արձանագրություն:

Նմանատիպ նյութեր