Արման Թաթոյանը Լոնդոնի հայ համայնքին ներկայացրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի և թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման պետական քաղաքականությունը
Երեկ Լոնդոնում հայ համայնքի հետ հանդիպմանը ներկայացրել եմ հայերի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի և թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման պետական քաղաքականությունը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը․
«Ներկայացրել եմ սահմանի մեր բնակիչներին Ադրբեջանի դիտավորյալ պատճառած տառապանքները, որի հետևանքով սահմանային քաղաքների ու գյուղերի բնակիչները զրկված են բնականոն ու անվտանգ կյանքից, եկամուտ վաստակելու հնարավորությունից:
Քննարկել ենք նաև Արցախի նկատմամբ 2023թ. սեպտմբերի 19-20-ի ադրբեջանական զինված հարձակումների ռազմավարությունը, էթնիկ զտումների, մարդկանց սպանությունների ու այլ դաժանությունների հարցեր»,- գրել է նա։