211652_close_icon
views-count42344 դիտում article-date 10:06 18-03-2024

Ավտովթար՝ Արարատի մարզում. Տիգրանաշենի ոլորանում իրանական բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել. օպերատիվ են գործել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:15-ի սահմաններում իրանական համարանիշներով բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի 2-րդ ոլորանում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարդակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր