1075 դիտում
13:38 16-03-2024
Միացյալ Նահանգները վերահաստատում է իր հանձնառությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ձեռքբերմանը․ Բայդեն
ԱՄՆ-ն վերահաստատում է իր հանձնառությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ձեռքբերմանը։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված իր ուղերձում ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Բայդենը Միացյալ Նահանգների ժողովրդի անունից շնորհավորել է Ալիևին Նովրուզ Բայրամի կապակցությամբ։ Իր ուղերձում Բայդենը, մասնավորապես, գրել է. «Ամերիկայի Միացյալ Նահանգները կրկին վերահաստատում է իր շարունակական հավատարմությունը մեր երկրների միջև գործընկերությանը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության ձեռքբերմանը, որը կնպաստի հետագա սերունդների համար տարածաշրջանում անվտանգության հաստատմանը»։
Նա նաև Ալիևի հետ ընթացիկ տարվա ընթացքում տարածաշրջանային կապերի խթանման և տնտեսական զարգացման ընդլայնման ուղղությամբ աշխատելու ցանկություն է հայտնել։

Նմանատիպ նյութեր
922 դիտում
10:25 06-04-2024
Մոսկվան վստահեցնում է՝ պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև խաղաղության ձեռքբերմանը
Այս բաժնից
1198 դիտում
23:10 20-01-2025
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
1471 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1132 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները