ՔՊ-ն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում կառաջադրի Ծովինար Վարդանյանի թեկնածությունը
Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում կառաջադրի Ծովինար Վարդանյանի թեկնածությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման որոշում է կայացվել խմբակցության մարտի 14-ի նիստում:
Հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել Գևորգ Պապոյանի՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման որոշում է կայացվել խմբակցության մարտի 14-ի նիստում:
Հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել Գևորգ Պապոյանի՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո: