211652_close_icon
views-count922 դիտում article-date 16:19 13-03-2024

Տավուշի 4 գյուղը մեր վարչատարածքային բաժանման մեջ չեն գտնվում, դրանք 29,800-ից դուրս են․ Գնել Սանոսյան

Դելիմիտացիա ու դեմարկացիա երևույթը նրա համար է, որպեսզի հստակ ընդգծվի այն սահմանագիծը, որից այսկողմ Հայաստանն է, այնկողմ՝ Ադրբեջանը։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

«Կա որոշակի սահմանագիծ, բայց սահմանազատման հանձնաժողովները պետք է հասկանան, թե որ քարտեզով են աշխատում, այսինքն հասկանան այն իրավական հիմքը, որով կգծվի այդ գիծը»,- ասաց նա։

Սանոսյանի խոսքով պետք է առաջնորդվել երկու կողմի համար նախընտրելի քարտեզով։

«Այդ քարտեզով կլինի և՛ կաբինետային, և՛ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները»,- նշեց նախարարը։

Խոսելով Տավուշում ենթակառուցվածքների փոփոխության մասին, Սանոսյանը ասաց․

«Այդ տարածքներում կան տեղեր, որոնք սահմանագծին շատ մոտ են, որոշ տեղերում գուցե պարզվի, որ հատում են սահմանը։ Դա ենթադրում է, որ որոշ տարածքներում միգուցե վերակառուցելու հարց առաջանա»։

Լրագրողի հարցին՝ ըստ ՀՀ-ի վարչատարածքային բաժանման՝ Տավուշի 4 գյուղերը ՀՀ-ին են  պատկանո՞ւմ,  նախարարը պատասխանեց․

«Ոչ, խոսքը 29,800 քկմ-ի մասին չէ, վարչապետը 4 ժամ խոսել է դրա մասին։ Ասուլիսի ժամանակ ամեն ինչ շատ պարզ ասվել է․ կան սահմանազատման հանձնաժողովներ, որոնք կվերցնեն ինչ-որ քարտեզ՝ որպես իրավական հիմք ու կառաջնորդվեն դրանով»։

Նմանատիպ նյութեր