44749 դիտում
09:10 07-03-2024
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն բախվել է բետոնե արգելապատնեշին, շրջել այն, առաջ ընթանալով բախվել «Mercedes»-ին․ վերջինն էլ բախվել է «Renault»-ին․ կա վիրավոր․ ժամանել է ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում «Toyota» մակնիշի ավտոմեքենան Աշտարակի խճուղուց դեպի Դավիթաշեն ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին, շրջել այն և մոտ 100 մետր առաջ ընթանալով բախվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Mercedes»-ն էլ բախվել է «Renault Logan»-ին։
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանը։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Գրիգոր Ավդալյանի գլխավորությամբ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու տեղում իրականացրել հերթապահություն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նարեկ Հակոբյանն ու Մուշեղ Խաչատրյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 99+
99+