slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. ջրանցքում հայտնաբերված կնոջ դին դուրս է բերվել ցանցային կռունկի միջոցով. «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
211652_close_icon

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. ջրանցքում հայտնաբերված կնոջ դին դուրս է բերվել ցանցային կռունկի միջոցով. «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count50064 դիտում article-date 20:44 01-03-2024
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական վարույթը նախաձեռնվել է փետրվարի 26-ին Նոր Հաճն քաղաքի կամրջի տակ՝ ջրանցքում հայտնաբերված կնոջ մահվան փաստով:

Այդ օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել ոստիկանության Նաիրիի բաժին, որ ջրանցքում կնոջ դի է նկատվում և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  
Դեպքի վայր են ժամանել թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի և ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի հերթապահ խմբերը:

Ահազանգով դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր ժամանելը, քաղաքացիները ջրանցքից դուրս են բերել Կոտայքի մարզի բնակիչ 68-ամյա Գ․ Ա.-ի դին:

Այն դուրս են բերել ջրանցքի ցանցային կռունկի միջոցով, ապա դատաբժշկի՝ դին զննելուց հետո, փրկարարներն այն պատգարակով մոտեցրել են դիատարին:

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր