26580 դիտում
21:42 26-02-2024
Աբովյանում պարեկների համար տարբերություն չկա «սև» ես, թե՝ «սպիտակ»․ «Jeep»-ի և «Նիվա»-ի օրինախախտ վարորդները ընկան պարեկների իրականացրած «Սև ու սպիտակ, թարս ու շիտակ» օպերացիայի տակ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները վերջին ամիսներին իրենց կողմից սպասարկվող վարչական տարածքում հայտնաբերել են բազմաթիվ օրինախախտ վարորդների, ովքեր թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ փետրվարի 26-ին, ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում տեղեկություններ էին ստացվել որ «Jeep» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները Արզնու խճուղում կայանված են հետիոտնի համար նախատեսված մայթին, ինչը խոչընդոտ է հանդիսանում հետիոտների համար ու ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի հանձնարարականով պարեկներն իրականացրեցին «Սև ու սպիտակ, թարս ու շիտակ» օպերացիան։
Նշված հասցե են ժամանում ՀՀ ՆԳՆ ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Տեղում օրինախախտ վարորդները փորձում են պարեկներին համոզել, թե խախտումը չտեսնելու տան, ավտոները «էսա կհանեն», սակայն «ՎԱԶ 2121»-ի վարորդ Նարեկ Հարությունյանն ու «Jeep»-ի վարորդ, 34-ամյա Մեխակ Թադևոսյանը պարեկային ծառայողի կողմից ենթարկվում են վարչական պատասխանատվության։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+