Վաղը Լևոն Քոչարյանի ու Սերգեյ Ասատուրովի գործով առաջին դատական նիստն է
Վաղը` փետրվարի 27-ին, Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանում (Կենտրոն նստավայր) տեղի է ունենալու Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի վերաբերյալ քննվող գործով առաջին դատական նիստը։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել է, որ դատական նիստը կմեկնարկի 13։00-ին։
Այս գործը մակագրվել է դատավոր Կարեն Ֆարխոյանին։
Հիշեցնենք՝ փետրվարի 8-ին Լևոն Քոչարյանին հրավիրել էին Քննչական կոմիտե։
«Ոստիկանների հետ կապված հայտնի գործով նախաքննության ավարտ էր հայտարարվել, գործը պիտի ուղարկվեր դատարան, բայց 24 ժամ չանցած՝ պարզվեց, որ գործը վերսկսում են»,- ասել էր Լևոն Քոչարյանը։
Փաստաբան Արամ Վարդևանյանն էլ մանրամասնել էր՝ Լևոն Քոչարյանին առաջադրված մեղադրանքում փոփոխություն են անում․ «Մի քանի բառ փոխելու համար նախաքննությունը վերսկսվում է»։