211652_close_icon
views-count808 դիտում article-date 09:28 23-02-2024

Հայաստանի մի շարք հատվածներում ձյուն է տեղում. Գորիսում մառախուղ է. Վարդենյաց լեռնանցքում բուք է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Մինչև մարտի 5-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:

Դիլիջանի ոլորաններում, Գորայք-«Զանգեր», Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Ելփինից դեպի Տիգրանաշենի ոլորաններ հատվածում, Նոյեմբերյան, Բերդ, Ջերմուկ, Վանաձոր քաղաքներում, Ստեփանավանի, Տաշիրի, Սպիտակի, Ապարանի, Արագածի, Հրազդանի, Ծաղկաձորի տարածաշրջաններում տեղում է ձյուն։
Գորիսի տարածաշրջանում մառախուղ է:

Վարդենյաց լեռնանցքում բուք է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նմանատիպ նյութեր