832 դիտում
18:45 22-02-2024
ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը շնորհավորել է Արտավազդ Փելեշյանին ծննդյան օրվա կապակցությամբ
Համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանի ծննդյան 86-ամյակի կապակցությամբ Վարպետին շնորհավորել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը՝ այցելելով նրա բնակարան:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Դանիել Դանիելյանը շնորհավորել է Փելեշյանին ծննդյան կապակցությամբ և մաղթել նրան քաջառողջություն, ստեղծագործական նոր ներշնչումներ՝ կարևորելով Վարպետի նոր՝ «Հավերժական լույս» ստեղծագործությունը. «Շատ ուրախ եմ, որ Դուք շարունակում եք ստեղծագործել և Ձեր մտքերը հանձնել մեզ՝ դրանք կյանքի կոչելու և ևս մեկ բացառիկ գործ սերունդներին հանձնելու պատասխանատվությամբ»:
Ըստ աղբյուրի՝ Դանիել Դանիելյանը և Վարպետն անդրադարձել են «Հավերժական լույս» լիբրետոյի կյանքի կոչման մանրամասներին: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ արդեն իսկ քննարկվել են դրվագները, նախանշվել առաջիկա քայլերը:
Արտավազդ Փելեշյանի խոսքով՝ նոր ստեղծագործությամբ հետաքրքրված է նաև Ֆրանսիայի «Fondation Cartier» հիմնադրամը. «Ինձ համար կարևոր է, որ այս նոր գործը, որը բացառիկ է լինելու իր բնույթով, առաջինը ներկայացվի հայաստանյան բեմում, և առաջին հնչեղությունը ստանա հենց Հայաստանից: Կարծում եմ՝ եթե ցանկանում ես, որ լավ գործը կայանա, պետք է համարձակվես քայլ անել»,- ասել է Վարպետը:
Նշվում է, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը վերահաստատել է գերատեսչության պատրաստակամությունը՝ աջակցելու ստեղծագործության կյանքի կոչմանը:

Նմանատիպ նյութեր
1366 դիտում
23:08 22-02-2023
Վարչապետը շնորհավորել է Արտավազդ Փելեշյանին 85-ամյա հոբելյանի առիթով
1396 դիտում
18:17 18-03-2016
Անհատույց բնակարան` կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին
2932 դիտում
10:36 22-02-2018
Ձեզ հաջողվել է կինոժապավենին հանձնել մարդկային էության թաքնված դրվագները. Սերժ Սարգսյանը՝ Արտավազդ Փելեշյանին
Այս բաժնից
802 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել