28424 դիտում
09:10 19-02-2024
Ողբերգական դեպք՝ Երևանում. Օրբելի փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի. ժամանել են Արաբկիրի ոստիկանապետն ու քննչականի պետը. պարեկները սամանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օրբելի փողոցում տղամարդու դի կա: Նմանատիպ ահազանգ հնչել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ:
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:
Տարածքը նույն վաշտի պարեկներ Վարդան Միսակյանն ու Դավիթ Խաչատրյանը սահմանազատել են:
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի 8-րդ շենքի մոտ հայտնաբերել են նույն շենքի բնակիչ տղամարդու դի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա 10-րդ հարկից ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելու եղանակով:
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը:
Քննիչի կողմից նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9393 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին