31134 դիտում
10:01 18-02-2024
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ 32-ամյա վարորդը BMW X1-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Արտակ Ա.-ն իր վարած BMW X1 մակնիշի ավտոմեքենայով Ռուբինյանց-Դավիթ Անհաղթ փողոցների հատման վայրում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է հիվանդանոց։
Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել հերթապահություն։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Արմեն Սարգսյանն ու պարեկ Ռոբերտ Ապրեսյանը։
Մինչ պարեկների ժամանումը վթարի վայրում մեծ թվով վարորդներ ավտոմեքենաները կայանել էին և առաջացել էր խցանում, սակայն պարեկների ժամանումից վայրկյաններ անց ճանապարհն ամբողջությամբ բացվեց։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Երևանի էլեկտրոտրանսպորտ տրոլեյբուս» տեղամասի վթարային ծառայությունից, ովքեր արդեն աշխատանքներ են իրականացնում վթարը վերականգնելու ուղղությամբ՝ կոտրված էլեկտրասյունը նորով փոխելու համար։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 182+
182+