1510 դիտում
00:24 17-02-2024
Կարմիր խաչը սպորտային մարմնամարզություն չէ․ Աննա Եղիազարյանը ԿԽՄԿ-ին ոչ հարիր քայլ արեց․ Մխիթար Մնացականյան
Оragir.News-ի փոխանցմամբ՝ այսօր Հայկական կարմիր խաչի ընկերության գրասենյակում մամուլի ասուլիս էր հրավիրված։
Ընկերության երկարամյա նախագահը՝ Մխիթար Մնացականյանը, անդրադառնալով կազմակերպության ներսում եղած տարաձայնություններին, շեշտեց՝ Աննա Եղիազարյանը մի ճակատագրական, ոչ մարդկային և Կարմիր խաչին ոչ հարիր քայլ արեց։
«Երբ ինքն առանց նախագահության որոշման, որը կանոնադրորեն իրավաչափություն չուներ, օր ու ժամ է նշանակում, դրա հետ միասին կից գրությամբ գրում է, որ ես հաջորդ նախագահը լինելու ձեռնոց եմ նետում, միգուցե դա իրավական դաշտում նորմալ է, բայց բարոյականում նորմալ չէ։ Էլի գնացեք, ընդունեք։ Ես ընդունում եմ, սա կազմակերպություն է, որը ոչ մեկի սեփականությունը չէ, բայց անկողմնակալ և չեզոք դաշտում լինի։ Չէ՞ որ մեկ այլ երիտասարդ կարող է ավելի մեծ ներդրում ունի, ինչո՞ւ եք նրա դեմ ճանապարհը փակում։ Աննա Եղիազարյանը տարիներ շարունակ այդ նույն մարդկանց հետ է աշխատում․ ճանաչելիությունը, շփումը մեծ էր։ Բայց ինձ համար խորթ էր, որ ես 40 հոգու փոխարեն այնտեղ 100-ից ավել մարդ եմ տեսնում։ Ի՞նչ է դա, շոո՞ւ է, ի՞նչ է։ Ոչ մի անգամ ոչ մի համագումար այդպես չի անցել 25 տարվա մեջ։ Բոլորը գալիս են իրենց վկայականներով և իրավունք ունեն միայն նրանք մտնել։ Մնում էր որոշումն արդեն ձեռքով թռցնեին։ Չի կարելի։ Կարմիր խաչը սպորտային մարմնամարզություն չէ։ Դա, իհարկե, շոու էր․ շատերը չհասկացան։ Չէ՞ որ բավականին լուրջ մարդիկ, էլի նոր անդամներ, որոնք չէին ներկայացել, համաձայն չէին այդ որոշումների հետ։ Երևանը, Գյումրին չեն մասնակցել, սահմանամերձ ամենածանր գոտին՝ Գեղարքունիքը, չի մասնակցել, նրանք պրոտեստ են անում՝ առանց մեզ ի՞նչ որոշում եք կայացնում»,- հայտարարեց Մնացականյանը։
Նա հավելեց, որ Աննա Եղիազարյանը գնաց ոչ օրինաչափ, զարտուղի ճանապարհով, և այս զարտուղի ճանապարհն է, որը Կարմիր խաչի հեղինակությունը գցում է։
Մանրամասները՝ տեսանյութում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2216 դիտում
09:13 24-11-2020
Կարմիր խաչը նախատեսում է լրացուցիչ 400-500 աշխատակից ուղարկել ԼՂ․ ԿԽՄԿ նախագահ
1733 դիտում
12:18 30-10-2021
Կարմիր խաչը պատրաստ է աջակցել հայ գերիների վերադարձի հարցում. ԿԽՄԿ փոխնախագահի հարցազրույցը՝ «Արմենպրես»-ին