871 դիտում
16:06 16-02-2024
«Չեմ բացառում, որ Ներքին Հանդի իրադարձություները ունենան կրկնություններ այլ հատվածներում…ճնշումների արդյունքում էլի ինչ-որ բաներ կհանձնվեն». Սերժ Սարգսյան
Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում, խոսելով սահմանային լարվածության, Ներքին Հանդի փոխհրաձգության մասին, ասաց.
«Դա տրամաբանական շարունակությունն է այն գործողությունների, որ մենք ականատես էինք լինում: Եթե հիշում եք, շաբաթներ առաջ ես ասեցի, որ խաղաղության այդ պայմանագիրը, եթե ստորագրվի, դա լինելու է կրկնակապիտուլյացիա: Ինչպես տեսնում ենք, նաեւ այդ ընթացքում Ադրբեջանի խոսույթը նոր որակներ է ձեռք բերել: Այդ խոսույթը ձեռք է բերել հրահանգների, ցուցումների տեսք: Ես չեմ բացառում, որ Ներքին Հանդի իրադարձություները ունենան կրկնություններ միգուցե այլ հատվածներում: Երեկ էլ մենք մի թեթեւ անոնս լսեցինք կառավարության նիստում:
Այդ ճնշումների արդյունքում էլի առանց որեւէ բանի ինչ-որ բաներ կհանձնվեն եւ այսպես շարունակ, մինչեւ այստեղ հավաքված բոլորը, այդ թվում՝ լրագրողները, մեր քաղաքական դաշտը եւ առաջին հերթին՝ մեր ժողովուրդը, գոնե այն հատվածը, որն անտարբեր չի իր հայրենիքի ապագայի հանդեպ, ուղղակի այս իշխանություններին ուղարկենք տուն»:

Նմանատիպ նյութեր
1838 դիտում
16:42 01-03-2014
Չեմ բացառում, որ «չորսի ձեւաչափը» ինչ-որ պահի դնի նաև Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը. Լևոն Զուրաբյան
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»