211652_close_icon

«Մարտունին է՞լ են դատարկում, որ ռեգիստրը բերեցին Գավառ». ՔՊ նորատուսցի պատգամավորը՝ Վարդենիսի ու Ճամբարակի պետական կառույցները փակելու մասին. aravot.am

views-count1408 դիտում article-date 21:52 14-02-2024
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանին վարդենիսցիներն ու ճամբարակցիներն ահազանգել էին, որ իրենց համայնքների՝ Վարդենիսի և Ճամբարակի անձնագրային ծառայությունները փակում են մայրաքաղաք Երեւանից ստացված հրահանգով. «Խոշորացնելու, կրճատումների, բարեփոխումների, օպտիմալացման անվան տակ հեռավոր քաղաքներից ու գյուղերից ամեն կառույց հանում են: Նպատակը ենթադրելի է, բայց փաստն այն է, որ սահմանամերձ բնակավայրերը այսպիսով դատարկվում են պետության «բարձր հովանու ներքո»: Այս իրավիճակում մնում է մի սպասելի հարցադրում. Վարդենիսն ու Ճամբարակն է՞լ են դժգույն ու դժբախտ»: 

Թովմասյանը անձնագրային ծառայությունների փակման հարցով դիմել էր ՆԳ նախարարին:

Aravot.am-ը ՔՊ խմբակցության գեղարքունիքցի պատգամավոր Նարեկ Գրիգորյանին հարցրեց՝ իրենց մարզի բնակիչները նույն ահազանգով իրեն չե՞ն դիմել, ինչո՞ւ են այդ պետական կառույցները հանում, ի՞նչ նպատակ են հետապնդում: Նա պատասխանեց. «Ես հարցազրույց չեմ ուզում տամ, բայց էդ ուղղակի խոշորացե, նույն հաջողությամբ Մարտունիում էլ խոշորացե պետռեգիստրը, բերե Գավառ»: Հարցին միայն խոշորացո՞ւմ է տեղի ունենում, թե՞ այնպես է, որ խոշորացման անվան տակ դատարկում են այդ բնակավայրերը, որ քիչ-քիչ հանձնեն՝ նա պատասխանեց. «Մարտունին է՞լ են դատարկում, որ ռեգիստրը բերեցին Գավառ, դե եթե դատարկում են ու էդ տրամաբանությունն ա…Խոշորացնում են, անձնագրային ինստիտուտն են զարգացնում են: Ես չգիտեմ, էդ գուցե ՆԳՆ-ին հարցնեք»: Հարցին՝ դուք եք շփվում բնակիչների հետ, այդ մասին նրանց անհանգստությունները, բողոքները չե՞ք լսել՝ Նարեկ Գրիգորյանը պատասխանեց. «Դեռ չէ»: Այդ դեպքում թե ինչո՞ւ են նույն մարզից Թագուհի Թովմասյանին դիմում քաղաքացիները, իր հետ ինչո՞ւ չեն կապվում՝ նա փակվող պետական կառույցները թողեց, անցավ Թագուհի Թովմասյանին. «Ինքը Վարդենիսո՞ւմ ա ապրում: Լո՞ւրջ: Ես գիտեի Գեղարքունիքի պատգամավորներից մենակ ես եմ, որ մարզում եմ ապրում: Ինքը ինչեցի է, ես չգիտեմ, բայց Գեղարքունիքում ես եմ ապրում»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։
 

Նմանատիպ նյութեր