1015 դիտում
12:32 08-02-2024
ՀՀ-ում կալանքը վերածվել է պատժիչ գործիքի, իմ գաղափարակից շատ ընկերներ բանտում են. Լիլիթ Գալստյան
Ես շատ կուզենայի, որ մենք չունենայինք այն իրականությունը, որի դեպքում դատական համակարգը Հայաստանում ամենացածր վարկանիշն ունեցող ինստիտուտն է, որովհետև դրան վերաբերում եմ ոչ միայն որպես առանձին համակարգի, այլ իշխանության կարևորագույն ճյուղերից մեկի։ Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը
«Ես այս խնդրին նայում եմ ոչ թե այսօրվա իշխանության դիրքերից, այլ Հայաստան պետության հեղինակության դիրքերից։ Ինչպե՞ս անել, որ բարձրացնենք հանրային վստահությունը դատական համակարգի նկատմամբ և փորձենք հերքել այն հաստատումը, որ դատական համակարգն այսօր վերածվել է տեռորի գործիքի՝ հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցողների և ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ։ Մեր փողոցային պայքարի, միտինգների արդյունքում իմ տասնյակ գաղափարական ընկերները հայտնվեցին բանտերում ու կալանքի վայրերում սոսկ իրենց գաղափարական համոզմունքների համար։ Ըստ էության՝ մենք ունենք մի իրականություն, երբ կալանքի իրավունքը վերածվել է Հայաստանում ֆետիշի ու պատժիչ գործիքի», - նշեց պատգամավորը։
Անդրադառնալով միջազգային դատարաններում Հայաստանի դեմ ներկայացվող հայտերին՝ Գալստյանն ընդգծեց, որ հարկավոր է համապատասխան պատասխանատվության ինստիտուտ որդեգրել այն դատավորների նկատմամբ, որոնց սխալ վճիռները ճակատագրական են եղել թե՛ ՀՀ քաղաքացիների համար, թե՛ Հայաստանի հեղինակության։
Միևնույն ժամանակ պատգամավորն ընդգծեց, որ չի ուզում եմ, որ այս ելույթը հասցեագրվի Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուներին կամ պիտակվի որպես վրեժխնդրության ակտ այն դատավորների կամ դատական համակարգի նկատմամբ, որը լծվել է իշխանության ծառայությանն ու վերածվել ահաբեկչության գործիքի։
«Ուզում եմ խոսքս ավարտել համոզումով ու հույսով, որ այնուամենայնիվ արդարադատության, ազատ ընտրության, անկաշառ ու անկախ դատական համակարգի մասին այն խոստումները, որով այսօրվա քաղաքական իշխանությունը եկավ իշխանության, իրապես համապատասխանի իրականությանը, և, ամենակարևորը, դատական համակարգը չվերածվի գործիքի, որը Հայաստանում ամրագրում է քաղաքական հալածյալների ինստիտուտը, որը, ըստ էության, քաղաքական նկատառումնով դատապարտված մի շարք իմ գործընկերներին, բարեկամներին ու ինձ դրդում է նրանց վերավերվել որպես քաղաքական բանտարկյալների», - եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը՝ շեշտելով, որ այդ ամենին նայում է ՀՀ-ի հեղինակության դիրքերից։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
601 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար
1036 դիտում
16:57 23-11-2024
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
1189 դիտում
16:28 23-11-2024
Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա